Մեծ հանրահավաք՝ մարզահամերգային համալիրում. ինչ է սպասվում սեպտեմբերի 22-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրահավաքներն ու բողոքի ակցիաները կրկին սկսվում են։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, իր աջակիցներին հրավիրում է հանդիպման՝ սեպտեմբերի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ժամը 14։30-ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.amգրել էր, որ շարժման առաջնորդները մերժման նամակ էին ստացել մարզահամերգային համալիրի տնօրինությունից՝ հանդիպումն իրականացնելու համար, այն պատճառաբանությամբ, որ ազատ օր չկա։

Սակայն ինչպես արդեն ակնհայտ է՝ հավաքն այնուամենայնիվ իրականանալու է։

Աննա Սրապիոնյան




Լրահոս