ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 298 մլն դրամ՝ մթնոլորտային օդի որակի 2 դիտակայան ձեռք բերելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում օդի աղտոտվածությունը շարունակում է բարձր մնալ, ավելին՝ վերջին 5 տարում ցուցանիշը բարձրացել է 15 տոկոսով:

Երևանի առաջնային խնդիրներից մեկը օդի աղտոտվածությունը չափելու համար ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ձեռք է բերել մթնոլորտային օդի որակի 2 դիտակայան. ընդհանուր արժեքով կազմել է 298 մլն 200 հազար ՀՀ դրամ, գրեթե 774 հազար ԱՄՆ դոլար։

Մեկ դիտակայանի արժեքը կազմել է 149 մլն 100 հազար դրամ։

Արտանետումների քանակը վերջին 5 տարիների կտրվածքով՝ 2017 թվականի հետ համեմատած աճել է 35-40 տոկոսով տրանսպորտի արտանետումների ավելացման հետևանքով:

Երևանում օդի մոնիթորինգի անշարժ 5 դիտակայան կա։

Ընկերությունը, որից Շջակա միջավայրի նախարարությունը գնել է դիտակայանը, ՓԻԷՖ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ն է, որի 100% բաժնետերը Մելսիկ Բաղդասարյանն է։

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը դեռ այս տարվա հուլիսին ասել էր, որ Երևանի քաղաքապետարանը կառուցապատող ընկերություններից շուրջ 130 դիմում է ստացել՝ շինհրապարակներում օդի որակը դիտարկող սարքեր տեղադրելու վերաբերյալ, այս պահին մոտ 60 սարք է տեղադրված։

Սարքերի միջոցով կատարվող մոնիթորինգի արդյունքում որոշվում է փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի, փոշու պարունակությունն օդի մեջ։

Շրջակա միջավայրի նախարարությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ նոր ձեռք բերված 2 դիտակայանները Երևան են ժամանելու 2025 թվականին և ժամանումից հետո միայն պարզ կլինի՝ որտեղ է այն տեղադրվելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Էմմա Միքայելյան 




Լրահոս