«Հայաստան» համահայկական հիմնադրամի կոչը համայն հայությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ,

Քույրեր եւ եղբայրներ,

Վերջին օրերին մենք վկա ենք Քեսաբի ողբերգական իրադարձությունների, դեպքերի, որոնք վերարթնացնում են մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենատխուր էջերը: Արդեն ակնհայտ է, որ գործ ունենք հումանիտար աղետի հետ:

Այս փորձության պահին մենք կոչ ենք անում հայրենաբնակ եւ սփյուռքահայ բոլոր անհատներին եւ կազմակերպություններին բարոյական եւ մանավանդ նյութական աջակցությամբ սատարել ծանր օրեր ապրող քեսաբահայությանը: Բացվել է հատուկ հաշվեհամար այդ նպատակով:

Մենք կոչ ենք անում ձեր նվիրատվություններն ուղղել այդ հաշվեհամարին: Մեր պարտքն է գոնե փոքր չափով մեղմել մեր հայրենակիցների ցավն ու կորուստները:

Ողբերգությունը, որը դեռ շարունակվում է, միայն Քեսաբի հայերինը չէ: Հարվածն ուղղված է ողջ հայությանը: Սա բոլորիս հարցն է եւ բոլորիս մարտահրավերը:

Ձեր նվիրատվությունները կարող եք ուղղել Արդշինինվեստբանկում բացված հետեւյալ հաշվեհամարներին`

247010003090 (ՀՀ դրամ) 247010003090/0001 (ԱՄՆ դոլար) SWIFT: ASHBAM22

Հասարակայնության հետ կապերի բաժին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն




Լրահոս