«Ալ Նասրը» հաղթեց. Ռոնալդուն խփեց իր կարիերայի 903-րդ գոլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ալ Վեհդայի» դարպասը, գրում է ArmSport.am-ը:

Էր Ռիյադում կայացած խաղում գոլով աչքի ընկան Անժելո Գաբրիելը և Կրիշտիանու Ռոնալդուն, ով անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը։ 90-րդ րոպեին հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով․ կարմիր քարտ ստացավ Վալիդ Բաքշուինը։

«Ալ Նասրը» 11 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։

Այսպիսով, պորտուգալացին խփեց իր կարիերայի 903-րդ գոլը։

Ի դեպ, Ռոնալդուն անվրեպ է իրացրել «Ալ Նասրում» անցկացրած խաղերում նշանակված բոլոր 17 11 մետրանոցը։




Լրահոս