Հարավային Կորեան 97 մարդու է տարհանել Լիբանանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորեայի Հանրապետությունը 97 մարդու տարհանել է Լիբանանից՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի լույսի ներքո: Այս մասին հայտնում է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը։

Yonhap գործակալությունը նշում է, որ խոսքը Կորեայի Հանրապետության 96 քաղաքացու և մեկ լիբանանցու մասին է։ Հոկտեմբերի 2-ին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը կարգադրել է ռազմատրանսպորտային ինքնաթիռ հատկացնել Մերձավոր Արևելքի երկրներից հայրենակիցներին տարհանելու համար, որոնք տուժել են լարվածության վերջին փուլից։

Նախկինում հաղորդվել էր, որ 480 հարավկորեացի ապրում էր Իսրայելում, մոտավորապես 130-ը՝ Լիբանանում, 110-ը՝ Իրանում։




Լրահոս