Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելին Գազայում կռվելու համար զենքի մատակարարման դադարեցումը առաջնահերթություն է հակամարտության քաղաքական լուծման համար։ Այս կարծիքը France Inter ռադիոյի եթերում հնչեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ես կարծում եմ, որ այժմ առաջնահերթությունը քաղաքական կարգավորմանը վերադառնալն է, անհրաժեշտ է դադարեցնել զենքի մատակարարումը, որն օգտագործվում է Գազայում կռվելու համար»,-ասել է նա։

Մակրոնը խոստովանել է, որ այս հակամարտության կարգավորման հարցում դրական զարգացումներ չեն եղել և դժգոհել է, որ Իսրայելը «չի լսում» Ֆրանսիայի դիրքորոշումը։

«Ես դա կրկնեցի վարչապետ Նեթանյահուին և կարծում եմ, որ կռիվը Գազայի հատվածում սխալ է, այդ թվում՝ Իսրայելի ապագա անվտանգության համար։ Ըստ էության, սրանով ատելության զգացում է ստեղծվում»,- ասել է նա։
Ֆրանսիայի նախագահը հիշատակել է նաև Իսրայելի զինված ուժերի գործողությունը Լիբանանում՝ ասելով, որ անընդունելի է համարում լիբանանցիների զոհաբերությունը։ Նա ընդգծել է, որ «Լիբանանը չպետք է դառնա նոր Գազա» և կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։




Լրահոս