ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի գլխավոր շտաբը հարավային Լիբանանում (ՅՈՒՆԻՖԻԼ) և խաղաղապահ հենակետերը ենթարկվել են իսրայելական բազմակի հրետակոծությունների, ասվում է ՅՈՒՆԻՖԻԼ-ի հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ՅՈՒՆԻՖԻԼ-ի գլխավոր շտաբը և մոտակա հենակետերը բազմիցս հրետակոծվել են»,- ասվում է հայտարարության մեջ։
Համաձայն հաղորդագրության՝ երկու խաղաղապահ վիրավորվել է, երբ իսրայելական տանկը կրակ է բացել ՄԱԿ-ի դիտակետի վրա։
«Իսրայելցի զինվորականները կրակ են բացել նաև օբյեկտիվ հսկողության սարքավորումների վրա և խափանել դրանք»,- ասվում է հաղորդագրության մեջ։