Երեւանի ավագանին այսօր հերթական նիստն է գումարել․ ինչ հարցեր են օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանին այսօր հերթական նիստն է գումարել, օրակարգում ընդգրկված է 20 հարց, որոնցից միայն 5-ն է զեկուցվող:

Օրակարգի հարցերից 3-ը վերաբերվում են 8 բնակելի շենքերի կառուցմանը համաձայնություն տալուն, մեկ բենզալցակայանի եւ մեկ արտադրական նշանակության շինության կառուցմանը համաձայնություն տալուն:

Օրակարգի հարցերից 4-ը վերաբերում են Գուրգեն Մուշեղյանի, Դավիթ Սեդրակյանի, Արտաշես Հովսեփյանի եւ Սուրեն Օսիպյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելուն:

Օրակարգային մեկ այլ հարց վերաբերում է Երևան համայնքի սեփականություն համարվող թվով 85 էլեկտրաշչակները, ընդհանուր, 11,927,917.20 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, նվիրաբերել Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան և Բերդ խոշորացված համայնքներին՝ բնակչության ազդարարման համակարգը բարելավելու նպատակով:

Ավագանու որոշմամբ նաեւ Երևանի 2806-ամյակի առթիվ՝ բեմադրիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին, քանդակագործ, նկարիչ Լևոն Թոքմաջյանին և բանաստեղծ, դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս