Թուրքիայում գործող ռադիոկայանի գործունեությունը դադարեցվել է եթերում «Հայոց ցեղասպանություն» տերմինը հիշատակելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում գործող «Açık Radyo» ռադիոկայանի գործունեությունը դադարեցվել է եթերում հյուրի կողմից «Հայոց ցեղասպանություն» տերմինը հիշատակելու պատճառով։

Թուրքիայի ռադիոհեռարձակման կարգավորող մարմինը՝ RTÜK-ը, Açık Radyo-ի աշխատանքը դադարեցրել էր հինգ օրով՝ մեղադրելով ատելություն տարածելու մեջ:

Հեռարձակման արգելքից օրեր անց Açık Radyo-ն կոչ էր արել ունկնդիրներին բարձրացնել իրենց ձայնը ռադիոկայանի փակման դեմ՝ ընդգծելով դրա դերը որպես քաղաքացիական խնդիրների քննարկման հարթակ




Լրահոս