Դորտմունտի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը Մադրիդի «Ռեալի» հետ խաղի նախօրեին պատմել է, թե ում էր միշտ երկրպագում ու ցանկանում հավասարվել։ Մխիթարյանը նշել է Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող և ներկայումս «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի օգնական Զինեդին Զիդանին։
«Իսկապես, իմ ֆուտբոլային կուռքը դեռ մանկության տարիներից եղել է Զիդանը։ Ինձ հիացնում էր նրա խաղը, բայց ես երբեք չեմ փորձել նմանակել նրան։ Ես մնում եմ Մխիթարյան, ունեմ իմ սեփական խաղաոճը և գոհ եմ դրանից»։