Շուտով կընտրենք Արդարադատության նախարար․ Գևորգ Պապոյանը՝ կադրերի սղության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին լրագրողները հարց ուղղեցին արդարադատության նախարարի պաշտոնում թեկնածուների առկայության վերաբերյալ։ Հարցին ի պատասխան՝ արդյոք կադրային սղության խնդի՞ր կա, Պապոյանը նշեց․

«Կադրային սղության խնդիր միշտ կա, բայց նաև կան բազմաթիվ գործընկերներ, որոնք շատ լավ նախարար կարող են լինել, բայց իրենց վերցրած պատասխանատվությունը համարեցին, որ ավելի լավ է տանել մինչև 2026 թ.։ Քաղաքական թիմից կունենանք, գուցե ոչ կուսակցության անդամ, այլ ավելի լայն առումով թիմից»։

Պապոյանը միաժամանակ նշեց, որ անուններ չի քննարկի։ Նախարարը նշեց, թե Կառավարությունում՝ գործադիրում, աշխատանքն իր ծանրաբեռնվածությամբ ու պատասխանատվությամբ ավելի դժվար է, բայց միաժամանակ ավելի հետաքրքիր։

ԱՆԻՖ-ին վերաբերող հարցերի մասին Պապոյանը նշեց՝ քանի որ հիմնարկը նախարարության ենթակայության տակ չէ, լուծարման գործընթացի մեջ է, չի կարող պահանջվող խորության դետալներին տիրապետել։




Լրահոս