Obamacare-ը հաջողությամբ է պսակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

7,1 մլն ամերիկացի առողջապահական ապահովագրություն է ձևակերպել մատչելի առողջապահության նոր օրենքի շրջանակներում:

Սպիտակ տան այդ բաղձալի հաղթանակի մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման. հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Սպիտակ տանն այս ծրագրի մասնակիցների թվի աճը անվանել են փառահեղ վերադարձ, և հույս հայտնել, որ նոյեմբերյան ընտրություններից առաջ այն կօգնի ամրապնդել ժողովրդավարների դիրքերը:

Երեքշաբթի կայքում հայտարարություն է հայտնվել, որ Obamacare-ը փակ է, սակայն այն մարդիկ, որոնց դիմումները չեն ընդունվել համակարգչային խնդիրների պատճառով, հնարավորություն կստանան ավարտելու գրանցումը: Անցած շաբաթվա տվյալներով՝ նոր ապահովագրական բորսաներում բժշկական ապահովագրություն է ձևակերպել ավելի քան 6 մլն մարդ:

ԱՄՆ-ում Obamacare են անվանում առողջապահական այն բարեփոխումը, ըստ որի՝ յուրաքանրյուր ամերիկացի կարող է բժշկական ապահովագրություն ունենալ:

Նախագահ ընտրվելուց առաջ Բարաք Օբաման խոստացել էր, որ առողջապահական ապահովագրությունը կդարձնի համատարած և մատչելի երկրի բնակչության համար:




Լրահոս