Քաղաքացի Հակոբյան Էմման ահազանգով դիմել է ArmLur.am-ին, քանի որ պնդում է, որ իր բնակարանի վերևի հարկում բնակվող հարևանwu պատճառով իր տան մեկ սենյակը ամբողջությամբ խոնավացել է և պատերն էլ բորբոսնել են։
ArmLur.am-ի խմբագրություն այցելած տիկին Էմման արտասվելով պատմեց, որ տևական ժամանակ է իր վերևի հարևանը ջուր է բաց թողնում իր տան վրա` դիմելով բոլորին՝ ոչ ոք չի արձագանքում։ ArmLur.am-ը այցելել է տիկին Հակոբյանի բնակարան՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվում։
Հավելենք, որ այցելեցինք նաև վերևի հարկում բնակվողների բնակարան՝ տեսնելու համար` ի՞նչ է կատարվում բնակարանում, սակայն ոչ ոք դուռը չբացեց։
Մենք փորձեցինք զրուցել նաև ներքևի հարկում բնակվող բնակիչների հետ, սակայն մեզ փոխանցեցին, որ վարձով են բնակվում և ոչ մի տեղեկություն չունեն տիկին Էմմայի վերևի հարկում բնակվող հարևանի մասին։ ArmLur.am-ը պատրաստ է նաև լսել երկրորդ կողմին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան