«Ինձ համար գործը բացահայտված է»․ Արամ Սարգսյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես չգիտեմ՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի ամբողջական բացահայտմանն ինչն է խոչընդոտում, դա հարցրեք քննչական մարմիններին, դատախազությանը, ինձ համար գործը բացահայտված է: Այս մասին ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:

«Եթե ակնկալում եք, որ ես պետք է որեւէ անհատի կամ մարդու անուն տամ, ես նման բան չեմ անի: Ես ժամանակների ու իրավիճակի գնահատականն եմ տալիս: Այդ գնահատականը 25 տարի առաջ ու այսօր քաղաքական իրավիճակները գրեթե նույնն են: Կա պետություն, որն էն ժամանակ էլ ու հիմա էլ կողմ է Մեղրիով միջանցք ունենալուն, կամ այն ժամանակ Մեղրին Լաչինով փոխանակելու, եւ կան քաղաքական գործիչներ ու անհատներ, որոնք այն ժամանակ էլ կողմ էին եւ համարում էին դա լավ տարբերակ, հիմա էլ են այդպես համարում: Անգամ Լաչինն ու Մեղրին նույնականացնում են: Եվ կա պետություն, որ դրան դեմ է, այդ պետության անունը ԱՄՆ է, որն այն ժամանակ էլ թույլ չտվեց: Դա էր պատճառը, որ Հեյդար Ալիեւը Քի Վեսթում դեմ գնաց այդ տարբերակին, ինչի համար էլ Ալիեւին բոնուսներ տվեցին: Այդ բոնուսները եղան Բաքու-Ջեյհան նավթատարի եւ այլնի առումով:

Այսինքն խնդիրն աշխարհաքաղաքական է եւ այդ համատեքստում կան քաղաքական ուժեր, որոնք կողմն են դրան, կան ուժեր, որ դեմ են դրան: Դրան այն ժամանակ դեմ էր եղբայրս, դեմ էր Կարեն Դեմիրճյանը: Հիմա, այսքան տարի մշտապես դեմ եմ եղել ես»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:




Լրահոս