ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած միջոցառումների արդյունքում մարտի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում խախտումների հայտնաբերման, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննությունների արդյունքում կայացվել է 510 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում եւ հաշվարկվել է 1.04 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանման նորմերի խախտման գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 483.75 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված յոթ ծառերի համար հաշվարկվել է 360 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժին:
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների եւ վնասակար նյութերի վերահսկողության ստորաբաժանման, Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի եւ Արագածոտնի տարածքային բաժնի կողմից մեկ կազմակերպությունում իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 80 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 198 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի, «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի եւ ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի որսի համար երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում: Առգրավվել է 25.3կգ կենդանի խեցգետին եւ 4 հատ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սեւանա լիճ:
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցի արդյունքում հայտնաբերված առանց փորձաքննական եզրակացության իրականացված գործունեության համար մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 859 հազար դրամ գումար: