Դեկտեմբերի 26-ից «Հայկական ավիաուղիներ»-ն ամանորյա ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Բաթում։ Թռիչքները նախատեսված են մինչև հունվարի 12-ը՝ հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով:
Չվերթի տևողությունը 1 ժամ 5 րոպե է։
Թռիչքների մեկնարկը լավ հնարավորություն է Հայաստանի բնակիչների համար Ամանորին այցելել Բաթում, իսկ Վրաստանի զբոսաշրջիկների համար՝ տոնական օրերն անցկացնել այստեղ:
Մոսկվայից ուղևորները նույնպես կարող են հեշտությամբ հասնել Բաթում՝ շնորհիվ Երևանով հարմարավետ, տարանցիկ թռիչքների, որոնք իրականացվում են «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից:
Մանրամասներ թռիչքի մասին՝
Ձեռքի ուղեբեռ՝ 1 տեղ մինչև 7կգ – 55х40х20:
Սակագնային զեղչեր՝ 0-ից 2 տարեկան երեխաների համար՝ 90%
Սակագնային զեղչեր՝ 2-ից 12 տարեկան երեխաների համար՝ 15%
Մեկնելուց առաջ տոմսերի փոխանակման և ինքնաթիռում նստատեղ ընտրելու հնարավորություն,
Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում և զբոսաշրջային գրասենյակներում։