Թուրքիայում պատրաստվում են ընդունել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է խորհրդարանի վավերացմանը ներկայացնել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծ, հայտնում է Bloomberg գործակալությունը։

Օրենքն ուղղված է լինելու «այլ երկրների կամ օտարերկրյա կազմակերպությունների համար աշխատողների դեմ, որոնք սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը»։

Օրինագծով այդ արարքի համար նախատեսվում է մինչև 7 տարվա ազատազրկում։

Գործակալության կողմից հարցված իրավաբաններն ու լրագրողները մտահոգություն են հայտնել օրենքի երկիմաստության և անորոշության վերաբերյալ: Նրանք ասում են, որ իշխանությունները կարող են օգտագործել այս անորոշությունը՝ ճնշելու կառավարության ցանկացած քննադատություն:

Bloomberg-ը նշում է, որ օրինագիծը նման է վերջերս Վրաստանում ընդունված օրենքին, որը զանգվածային բողոքի պատճառ դարձավ։ Այն իր հերթին նման է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքին, ասվում է նյութում։

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության պատգամավոր Ինան Ակգյուն Ալփը Bloomberg-ին ասել է, որ օրինագիծը հիմք կդնի «շատ ավելի ռեպրեսիվ միջավայրի համար»:




Լրահոս