Թեհրանն անկասկած կոշտ պատասխան կտա ինչպես Իսրայելին, այնպես էլ ԱՄՆ-ին. Ալի Խամենեի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեհրանն անկասկած կոշտ պատասխան կտա ինչպես Իսրայելին, այնպես էլ ԱՄՆ-ին Իրանի և դիմադրության ճակատի դեմ նրանց գործողությունների համար՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

«Մենք, անշուշտ, կանենք հնարավոր ամեն ինչ, կձեռնարենք ռազմական, քաղաքական միջոցներ՝ հակազդելու ամբարտավանությանը։ Իշխանություններն այժմ զբաղվում են դրանով»,- հավելել է այաթոլլան:

Հիշեցնենք՝ ՑԱՀԱԼ-ը հոկտեմբերի 26-ին հարվածել էր Իրանի տարածքին: Թեհրանից հայտնել են, որ երկրին հասցված վնասը չնչին է, նավթային և միջուկային օբյեկտներ չեն խոցվել, հայտնի է 4 զինվորականի և մեկ քաղաքացիական անձի մահվան մասին:

Իսրայելը Թեհրանին կոչ է արել չպատասխանել ՑԱՀԱԼ-ի ավիահարվածներին, այլապես այնպիսի պատասխան կստանա, որը մինչ այժմ չի ստացել:




Լրահոս