Մուշեղ Պետոյանը ստորագրելու է կառավարությանն անվստահություն հայտնող օրինագծի տակ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «4 ոչ իշխանական ուժերը կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը ԱԺ քառօրյայի օրակարգում ներառելու համար պետք է հավաքեն 44 ստորագրություն, եւ այդ բեռը ԲՀԿ-ի ուսերին է։ Կհաջողվի՞ դա նրանց, հաշվի առնելով, որ ԲՀԿ-ում քիչ չեն գործարար պատգամավորները, որոնք տարբեր թելերով կապված են հանրապետական իշխանության ու կառավարության հետ: ՀԿ-ականները հիմնականում հրաժարվում էին պատասխանել հարցերի, սակայն կային նաեւ ԲՀԿ-ական պատգամավորներ, ովքեր վստահեցնում էին, որ ստորագրելու են կառավարությանն անվստահություն հայտնող օրինագծի տակ: Նրանցից է Արթիկից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը, ով ԱԺ ոչ ակտիվ պատգամավորներից է, նաեւ ոչ խոշոր գործարար է։ Մեր հարցին՝ մտավախություն չունի՞, որ հնարավոր է որոշ ճնշումներ լինեն իր բիզնեսի վրա, պատասխանեց. «Ես օրինական բոլոր հարկերը, տուրքերը, բոլորը մուծում եմ, անօրինական ոչ մի բան չեմ անում, չգիտեմ»»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս