Ռուսաստանի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է պետության միջամտությունը: Այս մասին АиФ-ի հետ զրույցում հայտարարել է Գլոբալացման և սոցիալական շարժումների ինստիտուտի փորձագետ Վասիլի Կոլտաշեվը:
Նրա խոսքով, ՀՆԱ-ի նվազումը, որի մասին սկսել են խոսել այժմ, կանխատեսվում էր դեռևս 1-1,5 տարի առաջ:
Փորձագետը գտնում է, որ 2014թ -ն Ռուսաստանի համար բարդ է լինելու, և հնարավոր է աշխատատեղերի կրճատում: Սրանից բացի, տնտեսության մի շարք ոլորտներում նկատվում է լճացում:
Ընթացիկ տարում կարող է տնտեսական աճ չլինել, չնայած մի շարք տնտեսագետների կողմից արվող հակառակ կանխատեսումների, գտնում է փորձագետը:
«Ռուսաստանյան տնտեսությունը ինքնաբերաբար չի աճելու: Աճի միակ աղբյուր կարող է հանդիսանալ պետության կողմից միջոցներ ձեռնարկելը», – ասել է Կոլտաշևը:
Որպես միջոց նա նշել է ներքին սպառման և արտադրանքի խրախուսումը, վարկի էժանացումը, մաքսային տուրքերի բարձրացումը:
«Խնդիրն այն է, որ երկար ժամանակ հույսը դրվում էր այն բանի վրա, որ շուկայական մեխանիզմներն իրենք կկարգավորեն խնդիրները»- , ասել է փորձագետը: