ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ` ՖԼԵՇ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրիտ» գործարանում շուրջ 31 մլն ԱՄՆ դոլարի հափշտակության մասին քոչարյանական թեւի ներկայացուցիչ համարվող ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի բաց նամակից հետո, ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` Առաքելյանի պնդումներն ուսումնասիրելու եւ քրեական գործ հարուցելու մասին: Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն: Այս քայլը հետաքրքիր է նրանով, որ քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը համարվում է Սերժ Սարգսյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշ Բարսեղի հովանավորյալը: Հայտնի է նաեւ, որ նույն Ֆլեշ Բարսեղի հովանավորյալն է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինիս Բեգլարյանն է «նշանակել տվել» այդ պաշտոնում: Այնպես որ, արդեն կարելի է եզրակացնել, թե ինչ ընթացք կտրվի գործին: Չնայած «Ժողովուրդ»-ի աղբյուրները չեն բացառում, որ ձեւական կողմը պահելու համար այս հարցով քրեական գործ, այնուամենայնիվ, կհարուցվի:




Լրահոս