Երեկ ArmLur.am-ի իրազեկ աղբյուրները հայտնել էին, որ Վիետնամում գտնվող Ալեն Սիմոնյանը զանգահարել է ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Նարեկ Զեյնալյանին ու փոխանցել Նիկոլ Փաշինյանի պահանջ-խնդրանքը: Ալեն Սիմոնյանն ասել է, որ պետք է Զեյնալյանն ու Աղազարյանը պատգամավորական մանդատները վայր դնեն:
Նարեկ Զեյնալյանն անմիջապես համաձայնել է ու գրել մանդատից հրաժարվելու դիմումը՝ իբրև սեփական նախաձեռնություն: Իսկ Աղազարյանն ասել է, որ չի պատրստվում վայր դնել իր մանդատը՝ հավելելով՝ ինչ ուզում են անեն:
Իսկ քիչ առաջ, ըստ ArmLur․am-ի տեղեկությունների, Աղազարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր օրակարգում մանդատ դնելու հարց չկա։
ArmLur․am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան