Ողջունում ենք Լիբանանի և Իսրայելի միջև վերջերս ձեռք բերված հրադադարի համաձայնությունը․ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում գրառում է արվել Լիբանանում հաստատված հրադադարի առնչությամբ։

«Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև վերջերս ձեռք բերված հրադադարի համաձայնությունը և հույս է հայտնում, որ այս հրադադարը առանցքային քայլ կլինի հումանիտար խնդիրների լուծման և ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադար է հաստատվել:




Լրահոս