Առնվազն 27 մարդ է զոհվել Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգում սողանքների պատճառով, անհետ կորածների որոնումները շարունակվում են։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալությանը։
«Մեր ուժերը կենտրոնացած են անհայտ կորածների որոնումների և սողանքների հետևանքով վնասված ճանապարհների մաքրման վրա», – գործակալությանը հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:
Նշվում է, որ նահանգում սողանքների պատճառ են դարձել հորդառատ անձրեւները։ Աղետի հետեւանքով վնասվել են բնակելի շենքեր, մզկիթներ, բրնձի դաշտեր։