ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գործադուլ՝ Երևանում. վարորդները փողոց են դուրս եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղ առավոտյան քաղաքացիների շրջանում խուճապ է տարածվել, պատճառը՝ տրանսպորտի բացակայությունն է։

Բանն այն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ վարորդները գործադուլ են անում, իսկ պատճառն այն է, որ պահանջում են աշխատավարձի բարձրացում, քանի որ վերջիններիս խոստացել էին նոր համակարգի ներդրումից հետո բարձրացնել աշխատավարձերը։

Վարորդների գործադուլի հետևանքով շատ քաղաքացիներ ժամեր շարունակ սպասում են կանգառներում կանգնած, իսկ տաքսին այնքան է թանկացել, որ ոչ բոլորը կարող են օգտվել։

Երևանի քաղաքապետադանի մամուլի խոսմակ Հարկ Կոստանյանն ավելի ուշ հայտնել է, որ չնայած վարորդների կողմից բարձրացված աշխատանքային բնույթի հարցերը պարբերաբար լուծում են ստացել, ինչպես նաև վարորդներին հայտնել են, որ ստվերային շրջանառության կրճատմանը զուգընթաց բարելավվելու են աշխատանքային պայմանները, այնուհանդերձ, ինչպես վերը նշվեց, մեծ թվով վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով։

«Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ վարորդների ամսվա ընթացքում 15 օրվա համար վարձատրությունն առանց հարկերի (մաքուր աշխատավարձ) կազմում է

  • MAN – 401,500 ՀՀ դրամ,
  • Zhong Tong – 309 500 ՀՀ դրամ,
  • Gazel City – 219,500 ՀՀ դրամ:

Հարկ ենք համարում հատուկ շեշտել․ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանվում է, որ քաղաքային հասարակական տրանսպորտի կազմակերպության աշխատակիցները, գործադուլ իրականացնելու մասին առնվազն 14 օր առաջ պարտավոր են ծանուցել այդ մասին և անգամ այդ դեպքում պարտավոր են գործադուլի ընթացքում ապահովել նվազագույն պայմաններ, որոնք անհրաժեշտ են հասարակության անհետաձգելի կարիքները բավարարելու համար»,-հայտնել է Կոստանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս