ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի հատ աննորմալ հեռախոսը տվեց գլխիս, հո չե՞մ եկել ծեծ ուտեմ․ ինչից են բողոքում ավտոբուսի վարորդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում այսօր վաղ առավոտից գործադուլ է: Շատ ավտոբուսներ դուրս չեն եկել երթուղիներ, վաղ առավոտից կանգառները մարդաշատ են: Վարորդները բողոքում են իրենց աշխատանքային պայմաններից ու աշխատավարձային քաղաքականությունից:

Գործադուլի պատճառով էապես բարձրացել են տաքսու գները, և մարդիկ չեն կարողանում նույնիսկ տաքսուց օգտվել, եւ մնացել են կանգառներում կանգնած:

Վարորդներից մեկը իր խոսքում ասաց. «Մեզի գցել են կառավարության ու ուղևորների արանքը: Մենք իրենց բրոնիժիլետն ենք, ով հելնում է՝ շոֆերի վրա «քիթումունաթ» է անում, գիտեն շոֆերն է մեղավոր:

Ուղեւորը փողը չի տալիս, ասում ես՝ ուղևարձը վճարի, ասում ա՝ գնա Նիկոլից ուզի, կամ գնա քաղաքապետից ուզի Ես ի՞նչ անեմ այդ մարդուն»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս