«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ գրործադուլ են հայտարարել։ Նրանք պահանջում են, որ քաղաքապետարանը խոստացած պարտավորությունները կատարի։
Վարորդներից մեկն ասաց. «Այն անգամ լսում ենք՝ուղևորները բողոքում են, որ տրանսպորտը 40 րոպե չկա: Բայց ինչո՞ւ չկա, քաղաքի խցանումը տեսե՞լ են, ավտոբուսի գիծ են գծել, բայց այդ գծով չես կարող գնալ, դրա համար էլ 40 րոպե մարդիկ սպասում են, ուշանում են:
Սաղ կարմիր գծեր է գծած, չես կարող անցնել, պարկին արած մեքենաները այնպես են կանգնած, որ ավտոբուսը չի կարող անցնել: Բայց որ մի հատ 100 դրամ վերցնես, կոֆե առնես, վռազ կնկարեն, կուղարկեն քաղաքապետարան, կասեն՝ ազատեք վարորդին»:
Մանրամասները՝ տեսանյութում