Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հարցրել են միլանյան թիմի թրեբլ նվաճելու նպատակների մասին:
«Թրեբլն այն է, ինչին ձգտում ենք: Մենք փորձում ենք խաղալ այնպես, ինչպես նախորդ մրցաշրջանում: Բայց նվաճումներին պետք է գնալ քայլ առ քայլ: Այժմ մենք մտածում ենք «Բայերի» դեմ խաղի մասին, իսկ հետո արդեն՝ «Լացիոյի» հետ դիմակայության: «Բայերը» շատ ուժեղ է, ինչը ցույց տվեց նախորդ մրցաշրջանում, բայց այս տարի էլ նույնքան ուժեղ է»,- RAI Radio-ի հետ զրույցում ասել է Մխիթարյանը: