ArmLur.am-ի տեղեկություններով՝ Աշտարակի ոստիկանապետին անձամբ ազատել է Ներքին գործերի նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա ազատումը պայմանավորված է եղել մարզպետի օգնականի թմրանյութի կասկածանքով բերման ենթարկելու գործընթացի վերաբերյալ լրատվամիջոցներին արտահոս իրականացնելու համար: Ասել է, թե ՔՊ-ից բացի որս է սկսվել իրավապահ համակարգի դեմ ու առաջին պաշտոնյան ազատվել է արտահոս իրականացնելու համար։
ArmLur.am-ը հայտնել էր, որ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ու մարզային ոստիկանապետը խոր հակամարտության մեջ են։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ պաշտոնյաների ներքին կռիվը ուղիղ կապ ունի մարզպետի քրեական պատմությունների հետ հնարավոր առնչություններին։
Ուշագրավն այն է, որ մարզպետ Մովսիսյանը օրերս իր հարցազրույցում հրապարակավ կասկածի տակ է դրել իրավապահների գործողությունները։ Նշենք, որ Արագածոտնի մարզային վարչության պետը Վարդան Խաչատուրյանն է, իսկ ահա Աշտարակի բաժնի պետը՝ Սերգեյ Մարտիրոսյանը, որը երեկ՝ դեպքից հետո, ազատվեց պաշտոնից։
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ դեկտեմբերի 16-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ հատվածում հայտնաբերել են կասկածյալի Mercedes-ը, ինչից հետո վարորդին՝ Ա. Մարկոսյանին, թմրանյութ պահելու, օգտագործելու եւ տարածելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին:
Վարորդի մոտ հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց՝ «մարիխուանա» տեսակի:
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք, հնարավոր է, փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան