Հյուսիսային Հորդանանում տեղի է ունեցել բախում՝ սիրիացի փախստականների և ոստիկանների միջև: Բախումը տեղի է ունեցել Զաաթարի փախստականների ճամբարում, որի հերևանքով 22 ոստիկանի տեղափոխել են հիվանդանոց: Տեղի ղեկավարները հայտնել են, որ որևէ մեկը չի մահացել: Անվտանգության ուժերը ստիպված են եղել օգտագործել արցունքաբեր գազ՝ քարերով պայքարող փախստականներին հանդարտեցնելու համար, ովքեր այրել են վրաններ և մեքենաներ: Այդ ճամբարը ապաստանում է 106 հազար փախստականի: Այն բացվել է 2 տարի առաջ, և պարբերաբան բողոքի պատճառ է դառնում՝ վատ պայմանների համար:
Զաաթարին գտնվում է Հորդանանի անապատում, Սիրիայի սահմանից 12 կիլոմետր հեռավորության վրա. տեղեկացնում է BBC-ն