Օրերս տեղի ունեցավ «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական խաղարկային ֆիլմի երևանյան պրեմիերան։ Ֆիլմի պրոդյուսերն է Հարություն Հարությունյանը, ռեժիսորը՝ Մարիամ Եգորյանը: Պրեմիերան տեղի ունեցավ Կինոյի տան դահլիճում, մասնակցում էին հասարակական-քաղաքական գործիչներ, հոգևոր, մշակույթի, մամուլի ոլորտի ներկայացուցիչներ։
Ֆիլմի պրոդյուսեր Հարություն Հարությունյանը պրեմիերայից առաջ ֆիլմը բնորոշեց մեկ նախադասությամբ. «Սա դեղահաբ է հիշողության կորստի դեմ»։
Ձեռքի տակ ունենալով միայն պատմական վավերագրություններ ու փաստաթղթեր՝ «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական խաղարկային ֆիլմի ստեղծագործական խումբը գտել է ասելիքը մատուցելու ժամանակակից ոճ ու ելք՝ դիմելով եռաչափ անիմացիային ու արհեստական ինտելեկտի նորարարական լուծումներին։