Պուտինն Իրանի նախագահի հետ կստորագրի ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին Կրեմլում կանցկացնեն բանակցություններ, որոնց արդյունքում կստորագրեն Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Սպասվում է, որ հանդիպման օրակարգը կլինի ընդարձակ և կներառի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցեր։ Դրանց թվում է իրադրության զարգացումը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում և պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում։ Նաև կքննարկվեն իրադրությունն Անդրկովկասում և իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։

Հայտարարվել են նաև մի քանի երկկողմ թեմաներ։ Խոսք կգնա առևտրի և ներդրումների, տրանսպորտի և լոգիստիկայի, հումանիտար ոլորտում համագործակցության ընդլայնման մասին։

Ենթադրվում է, որ բանակցությունների ավարտին Պուտինն ու Փեզեշքիանը հայտարարություններ կանեն ԶԼՄ-ների համար:




Լրահոս