ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Արարատի մարզի Դալար բնակավայրի կրակոցներից: Ինչն է եղել 18 կրակոցի պատճառը եւ հարեւանին սպանելու դրդապատճառը:
Արա Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2024 թվականի հուլիս ամսին, քննությամբ չպարզված օրը, Արարատի մարզի Դալար բնակավայրի բնակիչ Ալբերտ Աշոտի Մարտիրոսյանի կողմից իր հարևանությամբ բնակվող Արա Վանուշի Կարապետյանին պատկանող շանը թունավորելու եղանակով կյանքի ընդհատում պատճառելու կասկածի հանգամանքով պայմանավորված, 2024 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում Դալար բնակավայրի Հ. Մանուկյան փողոցի թիվ 94-րդ հասցեում գտնվող Ալբերտ Մարտիրոսյանին պատկանող տան դիմաց, իր մոտ գտնվող զենքի՝ 1968 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի Ոհ8997 համարի 7,62մմ տրամաչափի ակոսավտղ հրազենի գործադրմամբ կատարել է խուլիգանական գործողություններ։
Մասնավորապես՝ Արա Կարապետյանը խուլիգանական դրդումներով, այն է՝ սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, հակադրվելով հանրային վայրերում վարքագծի դրսևորման կապակցությամբ ձևավորված բարոյական կանոններին, գիտակցելով իր կողմից զենքի գործադրման արդյունքում՝ բնակելի հատվածում, փողոցում գտնվող անձանց կյանքի և առողջության համար իրական վտանգ ստեղծելու հանգամանքը, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով նշված ինքնաձիգով առնվազն 18 անկանոն կրակոցներ է արձակել Ալբերտ Մարտիրոսյանի տան ուղղությամբ, որոնցից երեքը դիպչել են Ալբերտ Մարտիրոսյանի տան պատին, դարպասին և գազի հաշվիչի արկղին, որպիսի գործողությունների արդյունքում փողոցի բնակիչների մոտ առաջացել է վախի, տագնապի, անհանգտության մթնոլորտ և կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան