Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը segodnya.ua-ին տրված հարցազրույցում բացատել է, թե ինչո՞ւ Հայաստանը հավանություն չի տվել Ղրիմի հանրաքվեն ապօրինի ճանաչելու մասին ՄԱԿ-ի եզրակացությանը:
Ստորև կարդացեք դեսպանի հարցազրուցի մի մասը:
– Ինչո՞ւ է Հայաստանը դեմ քվեարկել Ղրիմի հանրաքվեն ապօրինի ճանաչելու մասին ՄԱԿ-ի եզրակացությանը:
– Հայասատնը քվեարկել է իր ազգային հետաքրքրություններից և համապատասխանաբար արտաքին քաղաքական դիրքից ելնելով: Հայաստանը միշտ քվեարկել է ազգերի ինքնորոշման իրավունքի օգտին: Մենք ունենք Լեռնային Ղարաբաղի խնդիր, որտեղ 1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ անկախության հարցով հանրաքվե:
Առանձապես ուզում եմ նշել, որ ԼՂ հանրաքվեն անցկացվել է ԽՍՀՄ այն ժամանակվա սահմանադրությանը խիստ համապատասխան: Այն ժամանակ անկախության համար քվեարկել էր հանրաքվեի մասնակիցների 99%-ը: Եվ այն պահից արդեն 23 տարի է, ինչ Հայաստանը ողջ աշխարհին ապացուցում է , որ դա լեգիտիմ որոշում է, քանի որ ազգերի ինքնորոշման իրավունքը նշված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ոչ թե իբրև միջազգային իրավունքի սկզբունք, այլ իբրև նպատակ:
Ուկրաինական հարցին Հայաստանը դեմ է քվեարկել ոչ թե այն պատճառով, որ մենք մենք դեմ ենք Ուկրաինային: Մեր երկիրը չի դավաճանել Ուկրաինային: Ուկրաինան մեկ անգամ չէ, որ Լեռնային Ղարաբաղի հարցով իր քվեարկությամբ աջակցել է ադրբեջանական դիրքորոշմանը:
2008թ.-ին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից դիտարկվում էր Բաքվի կողմից առաջարկված եզրակացությունը ԼՂ-ի վերաբերյալ ՝ Ուկրաինան կողմ էր քվեարկել: Սակայն մենք անգամ բողոքի նոտա չհղեցինք Ուկրաինայի ԱԳՆ-ին:
– Հնարավոր է, որ Երևանի վրա ճնշո՞ւմ է գործադրվել Կրեմլից:
– Չարժի այդ հարցը կապել Ռուսաստանի հետ: Մենք չենք թաքցնում, որ Ռուսաստանը հանդիսանում է մեր ռազմավարական գործընկերը:
Այո, մենք տեսնում ենք մեր ապագան այդ երկրի հետ սերտ համագործակցության պայմաններում, մենք պատրաստվում ենք մտնել Մաքսային Միություն, բայց այս քվեարկությունը կապված է ազգերի ինքնորոշման հանդեպ մեր դիրքորոշման հետ: