ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարող եք չքվեարկել, բայց այս օրհներգն է լինելու, դուք պարտավոր եք կանգնել, երբ այն հնչի. Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ՝ 5։

Նախագիծն ուղղված է ՀՀ օրհներգի նկատմամբ միասնական ստանդարտ հաստատելուն՝ հստակեցնելով տեքստը, երաժշտությունը, տևողությունն ու այլ մանրամասներ։

Հիմնական նպատակը օրհներգի նկատմամբ միասնական մոտեցում ապահովելն է։

«Մենք պետք է հստակ իմանանք, թե որն է ՀՀ օրհներգը, ինչ տեքստով, ինչ երաժշտությամբ և ինչ նրբերանգներով»,-նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ներկայացնելով նախագիծը։

Նա ընդգծեց, որ տարբեր առիթներով օրհներգի տարբեր կատարումները հակասել են պաշտոնական տարբերակին։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ նախորդ տարիներին օրհներգի պաշտոնական տարբերակը հրապարակված չի եղել, ինչը խնդիրներ է առաջացրել միջոցառումների ընթացքում։ Գաբրիելյանը հավելեց, որ առաջարկվող փոփոխություններով օրհներգի տեքստն ու երաժշտությունը կլինեն հստակ և հաստատված՝ կանխելով ցանկացած շփոթություն։

Նախագծով նախատեսվում է օրհներգի տեքստում որոշ փոփոխություններ. օրհներգը կսկսվի և կավարտվի Հայաստանի մասին խոսքերով։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս