Քիչ առաջ Արամ Մանուկյանն armlur.am լրատվականի հետ զրույցում անդրադարձավ այն տեղեկատվությանը, որ այս շաբաթ ԱԺ չորս ոչ իշխանական ուժերն արտահերթ խորհրդակցություն են հրավիրելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՍԴ որոշման համար: ՀԱԿ պատգամավորն ասաց, որ հստակ ժամկետի մասին չկա որևէ կոնկրետ տեղեկություն:
Արամ Մանուկյանն ասաց, որ ՍԴ-ի որոշումն ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի ուշադրության կենտրոնում է, բայց կոնկրետ ժամկետներ որոշված չեն նիստ հրավիրելու ուղղությամբ: