Այն, որ ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը բոլոր հարցերով հետ մղեց մեր երկիրը, վաղուց հայտնի ճշմարտություն է: Նույնիսկ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը պաշտոնապես հայտնեց, որ Հայաստանում աղքատության ցուցանիշը 33 տոկոսի սահմաններում է, արտաքին պարտքը հատել է 4 միլիարդ դրամի սահմանը, արտագաղթը ահագնացող չափերի է հասել և այսպես շարունակ:
Բայց ի վերջո այս ցուցանիշները մի օրում չձևավորվեցին: 6 տարի շարունակ ՀՀ Կառավարությունը գործունեություն ծավալեց և մենք հասանք այս վիճակին:
Ու ամեն տարի, երբ Սերժ Սարգսյանի իշխանության ներկայացուցիչները տեսնում էին, որ առավել վատ ցուցանիշ արձանագրվեց, փոխանակ հետևություն անելու, կրծքով պաշտպանում էին, թե Տիգրան Սարգսյանի արած բոլոր քայլերը ճիշտ են, նրա գործերն՝ անքննելի:
Պարզվում է՝ իշխող ՀՀԿ-ի այս գործունեությունն իրականում դավադիր նպատակներ էր հետապնդում: