Թուրքիայում տասնյակ մարդիկ են մահացել կեղծ ալկոհոլից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը հայտնել է, որ կեղծ ալկոհոլ օգտագործելուց հետո Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գրանցվել է մահվան 33 դեպք։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ֊ները։

«33 մարդ մահացել է կեղծ ոգելից խմիչք օգտագործելու պատճառով, 20 հոգի գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- Շահինի խոսքերն է մեջբերել թուրքական NTV հեռուստաալիքը։

Նահանգապետը նաև նշել է, որ շուկայում կեղծ ալկոհոլի հայտնվելու հետ կապված իրավիճակի հետաքննության ընթացքում 32 անձ բերման է ենթարկվել, որոնցից 13-ը կալանավորվել են։

 




Լրահոս