«Հանրապետական կուսակցությունը պետք է խիզախություն դրսևորի և առնվազն տասը պատգամավորի ազատի պաշտոնից, իսկ նախարարների առնվազն կեսը պետք է անբավարար ստանան և նույնպես ազատվեն ապշտոնից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Անդրադառնալով վարչապետի հնարավոր թեկնածուի հարցին, վերջինս ասաց. «Անկախ այն բանից, թե ով կդառնա վարչապետ, Ազգային Ժողովը պետք է իր դերը կատարի և լինի օրնեսդիր մարմին, ոչ թե գործադիրի որոշումները «դակող»: