![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/307287.jpg)
Կառավարությունը փետրվարի 13-ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում է կայացրել:
Խոսքը Երևանի Մուրացանի փողոցի 110/1 հասցեում գտնվող 1687.5 քմ մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված, սեփականության իրավունքով 0.11897 հեկտար մակերեսով հողամասի և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով 0.01092 հեկտար մակերեսով հողամասի 3/4 բաժնեմասի մասին է, որը կօտարվի դասական աճուրդով:
Սա ՊՆ-ի այն 71 անվանում անշարժ գույքերից մեկն է, որոնք ենթակա են օտարման, որի գնահատված շուկայական արժեքը 2023-ի հուլիսի 20-ի դրությամբ կազմում է 403 մլն 300 հազար դրամ։
Գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը կազմում է 176 մլն 700 հազար դրամ։
Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 394 մլն 360 հազար դրամ:
Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 403 300 000 ՀՀ դրամ։
Նախագծով նախատեսվում է նաև առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև 2025 թվականի հուլիսի 19-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց Գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։