![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/444.thumb_.jpg)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը երկու բարեկիրթ մարդկանց զրույց էր, ինչը զարմացրել է արևմտյան շատ երկրների ղեկավարների, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ճեպազրույցի ժամանակ։
«Արևմուտքում շատերը, սկսած Եվրամիության ղեկավարներից, ապշեցին, երբ նորմալ խոսակցություն տեղի ունեցավ երկու դաստիարակված, քաղաքավարի մարդկանց միջև. մարդկանց, ովքեր չեն մոռանում տարաձայնությունները, իսկ դրանք շատ են, քիչ չեն, բայց ովքեր նաև հիանալի հասկանում են, որ քաղաքականությունը նստել, խոսելն ու հատման կետեր գտնելն է»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք՝ երեկ 1 ու կես ժամ տևողությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։ Կողմերը համակարծիք են գտնվել, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է բանակցություններ սկսել։ Պուտինիի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը զանգահարել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ապա հայտարարել, որ Զելենսկին այնպես, ինչպես Պուտինը, խաղաղություն է ցանկանում։