
ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը փորձել է արդարացնել եղբոր՝ Հայկ Պալյանի՝ ատելություն սերմանող գրառումը:
Վերջինս, հիշեցնենք, տեսանյութերի մեկնաբանություններում գրել էր ․«Ղարաբաղցի՞ ես, թե՞ հայ», ինչն էլ քննադատության էր արժանացել հանրության կողմից։
Մեծ աղմուկից հետո Էմմա Պալյանը փորձել է իբրեւ արդարացնել ու սրբագրել եղբոր գրառումը.
«Որոշ լրատվականներ եւ անհատներ փորձում են եղբորս գրառման մեջ բաժանարար գծեր գտնել։ Եղբայրս
նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը։ Ուզում եմ մեկ բան հստակ ասել՝ սա ոչ թե տարանջատում է, այլ պարզապես աշխարհագրական տարբերություն, ինչպես կասեինք՝ շիրակցի, սյունեցի կամ լոռեցի։
Որևէ խտրականություն լինել չի կարող։ Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր փորձում են այս թեմայով շահարկումներ անել, պիտի հասկանան՝ մեր միասնությունը բառերով չեն կարող խարխլել»,- գրել է Պալյանը։