
Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք արձանագրվել է։ Այս մասին ArmeniaSputnik-ին ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածված տեղեկությունը, որ օրերս հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայող է մահացել:
«Թե կոնկրետ ինչ հիվանդության, զերծ կմնամ նշել. կպարզի փորձաքննությունը:
Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել,-նշել է ՊՆ խոսնակը: