Malaysia Airlines ինքնաթիռի որոնման մասնակիցները կրկին հայտնաբերել են Բոինգ 777-ի «սև արկղի» նման ազդանշան:
Համակարգիչների փոխանցմամբ՝ այդ ազդանշանը երեքշաբթի ցերեկը, այնուհետև՝ երեկոյան, գրանցել է ավստրալիական նավը:
Ինքնաթիռը, որը չվերթ էր կատարում Կուալա-Լումպուրից Պեկին, վերգետնյա ծառայությունների ռադարներից անհետացել էր մարտի 8-ին: Նա տեղափոխում էր 239 մարդ:
Արբանյակներից ստացված տեղեկությունների հիման վրա՝ Մալազիայի իշխանությունները պնդում են, որ ինքնաթիռն ընկել է հնդկական օվկիանոսի հարավային մասում՝ իր սովորական ուղուց 1000 կմ հեռավորության վրա: