Կառավարության շենքի դիմաց լարվածությունն աճում է:
Ոստիկանությունն աստիճանաբար մեծացնում է ռեսուրսները, ավելանում են մեքենաները:
Եվ, կարծես թե, պատրաստվում են բոլոր մասնակիցներին բերման ենթարկել և հեռացնել ճանապարհի երթևեկելի մասից:
Այս պահին այստեղ է գտնվում Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և Ոստիկանության մի քանի այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր armlur.am-ը, «Դեմ եմ»-ի անդամները փակել էին Հանրապետության հրապարակի ճանապարհը, Կառավարության շենքի երթևեկելի մասը` արտահայտելով իրենց դժգոհությունը: Ոստիկաններին սկզբում հաջողվեց բացել ճանապարհը, բայց այն նորից փակեցին: