Կանանց մեկամսյակին քաղաքապետարանը 20 մլն դրամ է ծախսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա ընթացքում մեծ է եղել արվեստագետներին քաղաքապետարանի ցուցաբերած աջակցությունը, մշակվել և հաստատվել են Երևան քաղաքի արվեստի և երաժշտական դպրոցների մասով ծրագրերը, դրանց բյուջետային հատկացումներ են կատարվել:

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:

Նրա խոսքով՝ տարվա կտրվածքով ծրագրեր կան Երևանի քույր քաղաքների հետ: «Այս տարվա ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ միջոցառումների թվում Երևանի քաղաքապետարանը կանանց մեկամսյակի շրջանակներում հաճելի անակնկալներ մատուցեց մեր կանանց: Քաղաքապետն ընդունեց արվեստագետ կանանց, ովքեր հնարավորություն ունեցան ցուցահանդեսներ ունենալ, ներկայացնել կիրառական արվեստի իրենց նմուշները»,- ասաց փոխքաղաքապետը՝ հավելեով, որ կանանց մեկամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառումների, քաղաքում ծաղիկներ նվիրելու ակցիայի նպատակով Երևանի քաղաքապետարանը 20 մլն դրամ է ծախսել:




Լրահոս