Այսօր, երբ ակտիվիստ Վարդգես Գասպարին փորձել է ВТБ բանկի իր հաշվից գումար հանել, հանկարծակիի է եկել` իմանալով, որ իր հաշիվների վրա կալանք է դրված:
Armlur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ինքը` ակտիվիստը` հավելելով, որ թյուրիմացությունը պարզաբանելու նպատակով գրավոր դիմել է բանկի տնօրինությանը: Ըստ այդմ, նրա դիմումի պատասխանը պատրաստ կլինի տասնօրյա ժամկետում:
«Բացի այդ, այսօր` 18:00-ին, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ցույց եմ անելու»,- ասաց Վարդգես Գասպարին: Հարցին` որտեղից են ստացվում նրա հիմնական եկամուտները, Գասպարին պատասխանեց՝ Val Automation ՍՊԸ-ի գործունեությունից:
Ընկերությունը, ինչպես հայտնի է, զբաղվում է ավտոմատատիկայի` ամենատարբեր բնագավառներում կիրառվող սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով: Գասպարիի խոսքով՝ հենց այստեղից էլ ստացվում են իր եկամուտները:
Անի Ղազարյան