Մարտի 10-ին Ազգային ժողովում նախատեսված է լսումներ անցկացնել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ։
Օրակարգում ներառված են Երևան քաղաքում աղմուկի դեմ պայքարի ծրագիր, աղմուկի քարտեզը և ներկայացվելիք այլ հարցեր։
Ըստ լսումների՝ օրակարգի քննարկմանը ներկա է լինելու ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ով բանախոսներից մեկն է լինելու։ Որպես զեկուցող հանդես են գալու ՀՀ առողջապահության նախարարը, ՀՀ ներքին գործերի նախարարը։
Հարցերի մեջ ներառված է «Գիշերային ժամերին առաջացող աղմուկի, տրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով առաջացող աղմուկի ազդեցությունը քաղաքացիների առողջության վրա» թեման։
Սոնա Գրիգորյան






























