Armenian text to speach

Եմենի հութիները կշարունակեն հարձակումները Իսրայելի վրա մինչև գործողությունների ավարտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները մտադիր են շարունակել հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին այնքան ժամանակ, քանի դեռ իսրայելական բանակը չի դադարեցրել իր գործողությունները Գազայի հատվածում։ Այս մասին ասված է Եմենի ապստամբների կողմից ձեւավորված կառավարության հայտարարության մեջ։

«Մենք չենք կարող պարզապես հետևել, թե ինչպես է իսրայելական թշնամին ցեղասպանություն իրականացնում Գազայի հատվածում, և մենք չենք կարող աչք փակել մեր ումմայի արժանապատվությունը ոտնահարելու վրա։

Զինված ուժերի գործողությունները կշարունակվեն, Եմենի աջակցությունը Պաղեստինին չի դադարի, քանի դեռ ագրեսիան չի դադարեցվել և Գազայի շրջափակումը չեղարկվել»,-մեջբերում է հութիների խոսքերը ապստամբների կողմից վերահսկվող Al Masirah հեռուստաալիքը:

Ինչպես նշել է Եմենի ապստամբների շարժման քաղբյուրոն, «Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան անպատասխան չի մնա և չի խանգարի Եմենին շարունակել աջակցել Գազայի հատվածին»։




Լրահոս