Armlur.am-ը տեղեկացավ, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում շարունակվող լարվածության ֆոնին ռեկտոր Դավիթ Գյուջինյանը վայելում է իր հանգիստը Հայաստանի գեղատեսիլ վայրերում:
Ըստ Armlur.am-ի տեղեկությունների, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ներկա դրությամբ իրավիճակը շարունակում է մնալ թեժ և լարված: Սակայն զարմանալի է, որ չնայած այս ամենին, համալսարանի ռեկտորը՝ Դավիթ Գյուրջինյանը, ասես անտեսելով առկա խնդիրները, իր ֆեյսբուքյան էջում ակտիվ հրապարակում է լուսանկարներ Հայաստանի գեղատեսիլ վայրերից՝ մասնավորապես Ահնիձորից, Ախթալայից և Սանահինից՝ ակնհայտորեն վայելելով իր հանգիստը և կարծես անտեսելով համալսարանում առկա խնդիրները։
Այս փաստը հարցեր է առաջացնում հանրության շրջանում, թե որքանով է ռեկտորը մտահոգված համալսարանում առկա խնդիրներով և որքանով է պատրաստակամ լուծելու դրանք:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ ձեռք է բերել անստորագիր նամակ, որում մանրամասն ներկայացվում են Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում տիրող խնդիրները։ Նամակն ուղղված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և այլ պաշտոնատար անձանց, և ներկայացնում է կոռուպցիոն ռիսկեր, խտրականություն և կամայականություններ, որոնք, ըստ հեղինակի, խաթարում են համալսարանի բնականոն գործունեությունը։
Ամենասկանդալային մեղադրանքներից մեկը վերաբերում է Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Դոնարա Ղազարյանին, ում մեղադրում են աշխատակիցներից գումար պահանջելու և կասկածելի վարկային գործարքներ իրականացնելու մեջ։ Նամակում նշվում է, որ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը տեղյակ է այս ամենի մասին, բայց միջոցներ չի ձեռնարկում։

























